Երևանի քաղաքապետարանի կանաչապատման Կենտրոն և Նորք Մարաշ ստորաբաժանման աշխատակիցները պայքարի են դուրս եկել Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և Օպերայում՝ մերկասառույցների դեմ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն 1,5 ժամից ավելի է Երևան քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն և Նորք Մարաշ ստորաբաժանման ծառայողները՝ պետ Վաչագան Սարգսյանի գլխավորությամբ սկսել են իրականացնել Հյուսիսային պողոտայի, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքներում, ինչպես նաև Հանրապետության հրապարակում ձյան և մերկասառույցների մաքրման աշխատանքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներում ներգրավված են դենդրոլոգը, տեղամասի պետերը և այլ աշխատակիցներ ու արդեն Հյուսիսային պողոտայում նրանք մի իսկական պայքարի են դուրս եկել մերկասառույցների դեմ։
Որոշ հատվածներում էլ իրականացնում են աղ ու ավազով մշակման աշխատանքներ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի