211652_close_icon
views-count22470 դիտում article-date 12:18 25-01-2024

Արտակարգ դեպք՝ Հրազդանի կիրճում. հսկայական թթենին արմատից պոկվել ու ընկել է՝ փակելով ճանապարհը. օպերատիվ են գործել Երևանի պարեկներն ու Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում հսկայական թթենին արմատախիլ է եղել ու տապալվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի ընկնելու հետևանքով ճանապարհը ամբողջությամբ փակվել է:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Արամ Գևորգյանն ու Զավեն Գրիգորյանը:

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր արդեն էլեկտրական սղոցով մասնատում են տապալված ծառը, որպեսզի ճանապարհը բացվի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր