slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Գրպանահատության դեմ գործուն միջոցներ կձեռնարկվեն. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը դիմել է Երևանի քաղաքապետին
211652_close_icon

Գրպանահատության դեմ գործուն միջոցներ կձեռնարկվեն. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը դիմել է Երևանի քաղաքապետին

views-count2392 դիտում article-date 22:28 20-02-2019
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել են 2018-ի ընթացքում արձանագրված հափշտակության դեպքերի շարժընթացը: Արձանագրվել է, որ նշված վարչական շրջանների տարածքում անձնական գույքի հափշտակության դեպքերն ավելացել են 32.4 տոկոսով: Մասնավորապես, արձանագրվել է գողության 1120 դեպք՝ նախորդ տարվա՝ 849-ի համեմատ, այսինքն դեպքերն աճել են 31.9 տոկոսով: Բացահայտման ցուցանիշը կազմել է 32.2տոկոս: Գողության դեպքերի աճի պատճառների բացահայտման նպատակով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննների դատախազության կողմից իրականացված վերլուծությունից պարզվել է, որ արձանագրված դեպքերի զգալի մասը՝ 30-35%-ը, կատարվել են հասարակական տրանսպորտում՝ երթուղային ավտոբուսներում՝ քաղաքացիների դրամապանակների, բջջային հեռախոսների և այլ իրերի գաղտնի հափշտակության ձևով: Չնայած այն հանգամանքին, որ տվյալ հանցատեսակով հափշտակված արժեքները մեծ չափերի չեն լինում, սակայն առավել խնդրահարույց է հանգամանքը, որ հաճախ գրպանահատության զոհեր են դառնում երթուղային տրանսպորտով երթևեկող սոցիալական խոցելի խմբերի ներկայացուցիչներ և ոչ այքնան բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիները, որոց համար նման կորուստն առավել զգալի է: Բացի այդ՝ պարզվել է, որ տուժողների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են, որոնց նկատմամբ արձանագրված հանցագործության յուրաքանչյուր դեպք բացասական է ազդում երկրի զբոսաշրջային իմիջի և ոլորտի զարգացման վրա: Ելնելով վերոնշյալից, ինչպես նաև հաշվի առնելով, որ գրպանահատության դեպքեր են արձանագրվում նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում, այսինքն խնդիրն ունի ընդհանրական բնույթ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը միջնորդագրով դիմել էր Երևանի քաղաքապետին՝ հնարավորության սահմաններում միջոցներ ձեռնարկելու հասարակական տրանսպորտում տեսանկարահանող սարքերի, ինչպես նաև անձնական իրերի պահպանման վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ տեղադրելու առաջարկով: Երևանի քաղաքապետարանից պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ շրջաբերական է ուղարկվել ներհամայնքային երթուղիներն սպասարկող ընկերություններին, որպեսզի հնարավորության սահմաններում տրանսպորտային միջոցների ուղեսրահում տեղադրվեն տեսանկարահանող սարքեր, ինչպես նաև 10-օրյա ժամկետում տեղադրվեն անձնական իրերի պահպանման վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր