slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Աննա Հակոբյանը Շիրակի մարզ այցի ընթացքում հյուրընկալվել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներում
211652_close_icon

Աննա Հակոբյանը Շիրակի մարզ այցի ընթացքում հյուրընկալվել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներում

views-count1387 դիտում article-date 21:03 26-01-2024
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 26-ին այցելել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ, հյուրընկալվել 44-օրյա պատերազմում անմահացած Հովհաննես Գրիգորյանի տանը:  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

 Ըստ աղբյուրի՝ Հովհաննեսը ժամկետային զինծառայող էր, ծառայել է նախ Գյումրիում, ապա Լեռնային Ղարաբաղում: 44-օրյա պատերազմի ժամանակ Հովհաննեսին 4 ամիս էր մնացել ծառայելու: Մայրը` Անժիկ Խաչատրյանը, վարչապետի տիկնոջը որդու կյանքից դրվագներ է պատմել: Հովհաննեսը մինչև ծառայության անցնելը սովորել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

«Անժիկ Խաչատրյանը պատմել է, որ տղայի հետ վերջին անգամ խոսել են 2020-ի հոկտեմբերի 1-ին, հետո համածառայակիցներից իմացել են, որ հոկտեմբերի 3-ին Հովհաննեսը շրջափակման մեջ է ընկել և զոհվել: Հովհաննեսի ընտանիքը որդու մարմինը կարողացել է հողին հանձնել 11 ամիս անց: 

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ծնողներից հերոս դաստիարակելու համար և Հովհաննեսի արարքը անգնահատելի է համարել»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

 Նշվում է, որ վարչապետի տիկինն ապա այցելել է Սառնաղբյուր գյուղի եղբայրական պանթեոն, ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած զինվորականների շիրիմներին:

Սառնաղբյուրում Աննա Հակոբյանը այցելել է նաև Զաղա քարանձավ կամ Սբ. Գր. Լուսավորչի ճգնարան, որտեղ, ըստ ժողովրդի շրջանում տարածված պատմությունների, ճգնել է Սբ. Գր. Լուսավորիչը: 

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակի տեղեկացմամբ՝ Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում Աննա Հակոբյանը այցելել է Գյումրիում բնակվող 82-ամյա Սեդա Յարալյանին, որի որդին` Արտյոմ Յարալյանը անմահացել է 44-օրյա պատերազմում: Արտյոմը կամավոր է պատերազմ մեկնել` 38 տարեկանում: 

Աննա Հակոբյանը հետաքրքրվել է Սեդա Յարալյանի առողջական վիճակով, լսել նրա պատմությունը: Տիկին Սեդան երեք որդի է ունեցել, երկուսը մահացել էին ավելի վաղ, Արտյոմը երրորդ որդին էր:

Աննա Հակոբյանը առողջություն և համեբերություն է մաղթել Սեդա Յարալյանին:

Նմանատիպ նյութեր