211652_close_icon
views-count880 դիտում article-date 23:50 24-01-2024

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցով քննարկումներ կունենա Թուրքիայում

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ թագավորության արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը այս շաբաթվա ընթացքում այցելելու է Թուրքիա: Փոխանցում է Ermenihaber-ը։

Քեմերոնը բացի Թուրքիայից մեկնելու է նաև Իսրայել, Պաղեստին և Կատար:

Այցերի օրակարգում ընդգրկված են Պաղեստինի Գազայի հատվածին ավելի շատ հումանիտար օգնություն հասցնելուն, գերիների ազատ արձակմանը և տևական ու կայուն հրադադարի հաստատմանը վերաբերող հարցեր:

Բացի այդ, նշվում է, որ Քեմերոնը Թուրքիա այցի ընթացքում անդրադառնալու է հարցերի, որոնք կապված են անօրինական ներգաղթի դեմ Թուրքիայի հետ համատեղ պայքարին:

Նմանատիպ նյութեր