Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը չեղարկում է ապրիլի 10-ին նախատեսված այցը Մոսկվա
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե չեղարկում է ապրիլի 10-ին նախատեսված իր այցը Մոսկվա, կապված Սիրիայում տիրող իրադրության հետ: [url=https://ria.ru/world/20170408/1491824061.html][/url]Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
«Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններն հիմնովին փոխել են իրավիճակը, և այժմ ինձ համար առաջնահերթ է այդ խնդրով ԱՄՆ-ի ու այլ երկների հետ շփումները շարունակելը «Մեծ յոթնյակի» ապրիլի 10-ից 11-ը նախատեսված հավաքի նախաշեմին, որպեսզի ապահովվի համաձայնեցված միջազգային աջակցությունն ուղղված երկրում հրադադարի հաստատմանը և քաղաքական գործընթացի արագացմանը»,- հայտարարել է Բորիս Ջոնսոնը: