211652_close_icon
views-count1186 դիտում article-date 21:59 19-03-2024

Արման Թաթոյանը քննարկումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ քննարկումներ եմ ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների, այդ թվում` խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ։

Փաստերով ներկայացրել եմ հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը:

Ներկայացրել եմ Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները` մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից և այլն:

Քննարկել ենք նաև Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19–20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր:

Քննարկել ենք նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:

Լոնդոն այցս կազմակերպվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի (Diocese of The Armenian Church of the United Kingdom & Ireland) առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի (Hovakim V Manukyan) հրավերով։ Խորհրդարանում այս հանդիպումը տեղի է ունեցել Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի աջակցությամբ (Annette Moskofian Arzoomanian)»:

Նմանատիպ նյութեր