65642 դիտում
22:49 24-01-2024
Շիրակի մարզում 1.5-մետրանոց ձնակույտերի մեջ արգելափակված, անօգնական վարորդներին միշտ օգնության է հասնում Աշոցքում հայտնի Արդար Վահանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այն, որ Հայաստանի ամեն տարածաշրջան ունի իր ավանդույթները, դա փաստ է և ամեն տարածաշրջան ունի նաև իր սիրված ու հարգված մարդկանց։
Շիրակի մարզում սիրված ու ճանաչված է նաև Աշոցքում բնակվող Վահան Մինասյանը, ում լավ են ճանաչում թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, ճանաչում էին նաև Արցախում։
Նրա երկու քրոջ որդիները 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին եղել են Արցախի լեգենդար «Եղնիկներ» զորամասի զինծառայողներ ու միշտ հպարտացել են, որ հենց առաջնագծում են ու ծառայում են «Եղնիկներ» զորամասում և իրենց հրամանատարն է եղել Արցախի հերոս, լեգենդար Կարեն Ջալավյանը՝ ժողովրդի սիրելի «Քյոխը»։
Այդ օրերին Վահանը հաճախակի է այցելել ոչ միայն իր եգաններին, այլև զինվորներին։
Հիմա արդեն Վահանին Շիրակի մարզում նոր անուն են տվել. արդար Վահանին կարիքավորին վահան դարձած մեր Վահան են կոչում։
Այս օրերին, երբ եղանակը սաստիկ է ու Աշոցքի, Ամասիայի տարածքներում ձյան բարձրությունը հասնում է 1.5-2 մետրի ու շատ ավտոմեքենաներ, երբ հայտնվում են ձնակույտի մեջ, մինչ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 զանգահարելը, զանգահարում են նաև Վահանին ու նա առանց ժամ ու պատարագ օգնության է հասնում վարորդներին ու իր անձնական օգտագործման Volkswagen մակնիշի ավտոմեքենայով կարողանում է ավտոմեքենաները դուրս բերել անվտանգ վայր:
Իսկ Վահանի Volkswagen-ն արդեն բոլորն են ճանաչում՝ ասելով՝ մեր փրկիչ Վահանը իր 001 Volkswagen-ով հասավ ու մեզ այստեղից դուրս կբերի։
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ նենգ հակառակորդն իր վարձկաններով անգամ սարսափում էր հայ զինվորի ժպիտից, իսկ հայ զինվորը ապացուցել է, որ ինքը և՛ մարդասեր է, և՛ խաղաղասեր, և՛ աստվածապաշտ։ SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր նաև բացառիկ ֆոտոռեպորտաժ՝ այդ օրերին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից՝ արված Արցախի Հանրապետության առաջնագծից, որտեղ անգամ պատերազմական այդ օրերին առաջնագիծը պահող հերոս սպաներն ու զինվոր տղերքը իրենց ժպիտն էին փոխանցում թիկունքում ապրող և իրենց թիկունքը անառիկ պահող համայն հայությանը՝ իրենց ծնողներին, քույրերին, եղբայրներին, ընկերներին ու ընտրյալներին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+