211652_close_icon
views-count68512 դիտում article-date 00:31 29-12-2018

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին անօգնական վիճակում հայտնված վարորդներին օգնության ձեռք մեկնեցին ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս օրերին որոշ վայ սրտացավ քաղաքացիներ ամպագոռգոռ հայտարարություններ են տարածում, թե ճանապարհային ոստիկանությունը անգործության է մատնված, ինչի պատճառով էլ մայրաքաղաքում և մարզերում խցանումներ են տեղի ունենում: Այդ քաղաքացիները, թողնես, ժողովրդի լեզվով ասած, միայն ֆեյսբուքում «առյուծ կտրեն», բայց, եթե նկատեն, թե եղանակային այս վատ պայմաններում ինչպես է վարորդը անօգնական հայտնվել փողոցում, ապա նման մարդիկ կհայտնվեն Պանիկովսկու կերպարում ու կկերպարանափոխվեն, կդառնան կույր, թեպետ նման անշնորհակալ մարդիկ կույր են նաև մտքով ու հոգով: Երեկ՝ ճանապարհային ոստիկանութան 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաների վարորդներին օգնության ձեռք են մեկնել, քանի որ բոլորը հայտնվել էին մերկասառույց ճանապարհին: ճանապարհային ոստիկանները, մոռանալով ցուրտն ու բուքը, իսկական մարդկային վերաբերմունք ցուցաբերեցին անօգնական վիճակում հայտնված վարորդներին: Վարորդներն ու քաղաքացիները իրենց շնորհակալությունն էին հայտնում ճանապարհային ոստիկաններին, ասելով. «Կրկին անգամ համոզվեցինք, որ անօգնական վիճակում գտնվելիս՝ մեզ օգնության ձեռք մեկնեցին ճանապարհային ոստիկանները: Նրանք մինչև բոլոր մեքենաները դուրս չբերեցին, իրենց ծառայությունն ավարտված չհամարեցին: Նրանց կողմից անօգնական վիճակում հայտնված վարորդներին օգնությունը հերթական անգամ ապացուցեց, որ ինչքան էլ որոշ մարդիկ վայրահաչեն, միևնույն է ՝ ոստիկանությունը վերջին տարիներին միշտ եղել է քաղաքացու կողքին: Դրա վառ ապացույցը այսօրվա դեպքն է»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր