28740 դիտում
21:34 09-12-2023
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ձյան տեղումների պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել. անօգնական վարորդներին օպերատիվորեն օգնության են հասել ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Արագածոտնի մարզում տեղացած առատ ձյան հետևանքով մի քանի ժամ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Ապարան, Նիգավան, Ռյա Թազա և մինչև Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում։
Որոշ դեպքերում վարորդների անփութության (մի քանի վարորդներ երթևեկում էին ամառային անվադողերով) և ճանապարհներն սպասարկող ճանշինների ոչ օպերատիվ աշխատանքի արդյունքում տարբեր հատվածներում բախվել էին մեծ թվով ավտոմեքենաներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարական վարչության փրկարարները ապացուցեցին, որ ոչ միայն օպերատիվ են արձագանքում քաղաքացիների ահազանգերին, այլ նաև մեծ թվով ավտոմեքենաներ, այդ թվում՝ վթարված, որոնք ձնասահքի պատճառով հայտնվել էին ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, դուրս բերեցին անվտանգ վայր։
Տեղում պարեկները ուժեղացված ծառայությունը շարունակեցին մի քանի ժամ, մինչև ժամանեց ճանշինի տեխնիկան ու գործի անցան։
Բոլոր վթարների փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+