211652_close_icon
views-count65175 դիտում article-date 13:15 22-01-2024

Երևանում պարեկներն իրականցրել են «Համարները հանենք, իջնենք ձոր» օպերացիան. Ֆինանսների նախարարի վարորդը, ով փորձում էր պարեկներին համոզել, չստացվեց. նա ենթարկվեց վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է՝ ավտոմեքենայի առջևի հատվածում չունենալով համարանիշ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, Երևանի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ պարեկներն իրականացնում են «Համարները հանենք, իջնենք ձոր» օպերացիան:

3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ Հաղթանակ կամրջի վրա հայտնաբերում են Toyota Land Cruiser Prado-ն ու վարորդին ենթարկում վարչական պատասխանատվության:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ի համարանիշները լինում են «077 ԼԼ 55», նշված ավտոմեքնան հաշվառված է ՀՀ Կառավարության հաշվեկշռում և սպասարկում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

Հետաքրքիր է, որ նախարարը նշված ավտոմեքենայով է աշխատանքի մեկնում ու աշխատանքից տուն վերադառնում:  
Արդյո՞ք նա նկատել է, որ իր «մեծն» վարորդը իրեն աշխատանքի և տուն է ուղեկցում՝ մեքենայի վրա չունենալով համարանիշ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր