65579 դիտում
16:52 04-02-2019
Երևանի ճանապարհային ոստիկանության պետի կարգադրությամբ իրականացվել է «Համարները հանենք, իջնենք ձոր» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 3-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ մայրաքաղաքում իրականացվել է հատուկ օպերացիա, որի արդյունքում Երևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 3 տասնյակից ավելի ավտոմեքենա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» են տեղափոխվել այն վարորդների ավտոմեքենաները, ովքեր չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական։
Ավտոմեքենաների մեծ մասը հանրապետությունում հայտնի մարդկանց զավակների մեքտնաներն են, ովքեր մտածել են, թե իրենց հայրիկների, քեռիների անունները տալով՝ կպրծնեն ճանապարհային ոստիկանությունից, սակայն թևաթափ են եղել, երբ իրենց հայրիկների ու քեռիների անունները տալուց հետո մեքենաները տեղափոխվել են «գաի պլաշչադկա»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օպերացիան կրել է «համարները հանենք, իջնենք ձոր» անունը, քանի որ եղել են նաև ավտոմեքենաներ, որոնց վրայից համարանիշները հանված են եղել ու «խելոքների» համարանիշները հայտնաբերվել են ավտոմեքենաների բեռնախցիկում։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոններն ու ցանկացած օրինախախտ, անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու վարած ավտոմեքենայի մակնիշից, ենթարկվելու է վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+