20378 դիտում
19:35 17-01-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. Ծիծեռնակաբերդի խճուղում փոշեկուլ-ավտոմեքենան աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Ռազմիկ Ս.-ն ՍКМ մակնիշի փոշեկուլ-ավտոմեքենայով Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն գումարտակի մոտոպարեկներ Վարդան Միրզոյանն ու Սերգեյ Հարությունյանը:
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կողաշրջված փոշեկուլ-ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+