34037 դիտում
19:15 07-04-2023
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում․ էքսկավատորը, ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս, կողաշրջվել է․ ճանապարհը դարձել է անանցանելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 130 կմ հատվածում, Եղեգնաձորի վարչական տարածքում KAT մակնիշի էքսկավատորը հողային աշխատանքներ կատարելու ժամանակ կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Քանի որ կողաշրջման հետևանքով ճանապարհը դարձել էր անանցանելի և միակողմանի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Մովսես Մնացականյանն ու Իսրայել Մարտիրոսյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։
Դեպքի փաստով ՃՈ ավագ տեսուչ Արմեն Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16825 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ