211652_close_icon
views-count26201 դիտում article-date 09:06 17-01-2024

Հերթական ողբերգական դեպքը՝ Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում․ տղամարդը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 16-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Նոյ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատարի փոխարինող Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել Ա․ Մանուկյանն ու պարեկ Արթուր Թևոսյանը։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված շինհրապարակում՝ վերամբարձ կռունկի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վերամբարձ կռունկը ապամոնտաժելիս մի քանի մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

 Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր