211652_close_icon
views-count101525 դիտում article-date 14:25 27-11-2023

Հերթական ողբերգական դեպքը՝ Երևանում կառուցվող էլիտար շենքում. 32-ամյա տղամարդը բարձրությունից ընկել և տեղում մահացել է. ժամանել է Կենտրոնի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության 46 հասցեում՝ նոր կառուցվող էլիտար շենքում, աշխատակիցը բարձրությունից ընկել և տեղում մահացել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ՝ Միքայել Գարակյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժանանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության ծառայողները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արսեն Թ.-ն է, ով, ժողովրդի լեզվով ասած՝ «խառաչոյի» վրա աշխատանքներ կատարելիս, հավանաբար, երկաթյա սյուները շարժվել են և նա վայր է ընկել:
 
Ժամանած բժիշկների շտապօգնության խումբն արձանագրել է նրա մահը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր