211652_close_icon
views-count77814 դիտում article-date 11:52 09-02-2021

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբորը ՍՊԸ-ի տնօրենը մեղադրում է «Վենեցիա» ռեստորանի տարածքում իրենից խոշոր չափի շորթում կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով, հետագա նյութեր նախապատրաստելու ցուցումով, ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ուղարկվել Սեյրան Խալաթյանի դիմումը, ով հայտնել է, որ իր գործընկեր Բորիս Բաղմանյանը, իր ազգականների և ընկերների հետ, Երևանում գործող «Վենեցիա» ռեստորանային համալիրի տարածքում, իր նկատմամբ բռնություն է գործադրել, ապա տիրացել իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքին և ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս․Խալաթյանը «Սեյրան Խալաթյան» ՍՊԸ –ի տնօրենն է, իսկ Բ․Բաղմանյանը ՀՀ Պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբայրն է։

Ըստ Ս․Խալաթյանի՝ իրեն պատճառվել է մոտ 37 մլն դրամի վնաս։

Դիմումի առթիվ՝ ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ պետք է պարզվի նաև, արդյոք, Ս․Խալաթյանի հայտնածը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր