211652_close_icon
views-count9024 դիտում article-date 16:08 15-01-2024

ՀՀ-ում սպանությունների թիվը նվազել է, մյուս հանցագործությունների դեպքերն աճել են. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի 11 ամսվա ընթացքում մի շարք ուղղություններով հանցագործությունների աճ է նկատվում, միայն սպանությունների դեպքերն են նվազել 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Այս մասին 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի փոխնախարար, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում ընդհանուր առմամբ արձանագրվել է հանցագործության 35,052 դեպք, աճել է 1,771 դեպքով (5,3 %-ով)։  2022 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 33,281 դեպք։

«Սպանությունների թիվը նվազել է 7-ով (2022 թվականին արձանագրվել է 52 դեպք, իսկ 2023-ին`45)։ Խարդախությունների դեպքերը 342-ով աճել են, իսկ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերն աճել են 226-ով։

Առավել լատենտային համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության թիվն ավելացել է 2,354-ով, իսկ զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության թիվը` 300-ով, իսկ կաշառքի դեպքերն աճել են 340-ով»,– նշեց Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր