48752 դիտում
10:45 27-03-2023
ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրամաններով՝ մայոր «Ձերժինսկին» տեղափոխվել է Պարեկային Ծառայություն, նրա փոխարեն նշանակվել է իր գործին գիտակ կապիտանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 25-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյան հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արամ Հովհաննիսյանի հրամանով Ոստիկանության մայոր Մարտուն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի հատուկ կարևոր հանձնարարականներով ավագ տեսուչ։
Ա, Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով՝ Մ․ Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հեռուստառադիոհաղորդումների թողարկման բաժնի պետի տեղակալի պաշտոնից։
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության կապիտան Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հեռուստառադիոհաղորդումների թողարկման բաժնի պետի տեղակալ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ․ Սիմոնյանը հայտնի է իր խիստ և սկզբունքային բնավորությամբ, անհանդուրժող է հակաօրինական արարքների նկատմամբ։ Ու հիմա պարեկները պետք է քաջ գիտակցեն, որ «Ձերժինսկի» մականվամբ մայորի դիտակետի տակ են լինելու։ Իսկ Ն․ Սարգսյանը հայտնի մտավորականների ընտանիքից է, ունի մարդկային բարձր հատկանիշներ ու տիրապետում է հեռուստառադիոյի աշխատանքներին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+