211652_close_icon

Երբեմնի ուրախ դաշտավայրը առատորեն ցողված էր իր որդիների աղահամ արյամբ․ Արմեն Աշոտյան

views-count1552 դիտում article-date 22:59 12-01-2024
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գրառումը՝ ՔԿՀ-ից․

«Ամանոր էր։ Արարատյան դաշտի ամենաաղի ամանորներից մեկը։

Արևի առաջին ճառագայթների ներքո Եռաբլուրի բազալտապատ հարթակը ծփում էր քամուց բարկացած բաբախող եռագույններով, որոնք սիրտ էին ցավացնում։

Ծիծեռնակաբերդի բարձունքը չէր երևում, նա այլևս պատած էր նախնիների նահատակությունը հավեսով ուրացողների բդակեղև դեմքերից հյուսած հարմարավետ սքողով։

Երբեմնի ուրախ դաշտավայրը առատորեն ցողված էր իր որդիների աղահամ արյամբ, դառնալի արցունքներով և թափված քրտինքի գոլորշիների տակը մնացած աղաբյուրեղ բորբոսով։

Աղի էր այս Ամանորը...

Չէր երևում միայն մարդը...»։ 

Նմանատիպ նյութեր