Արարատյան դաշտավայրը մի օր կարող է իջնել. Ժամանակ
«Ժամանակ»-ը գրում է, որ Հանրային խորհրդում մտահոգություններ կան, որ Արարատյան դաշտավայրը կարող է մի օր իջնել, որովհետև ճնշումային ջրեր բավական շատ են դուրս բերվել:
Այդ մասին թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով այդ տարածաշրջանում իրականացվող ձկնաբուծությանն ու դրա աղետալի հետևանքներին:
«Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը այդ խնդրի շուրջ մեզ հետ զրույցում ասել էր, թե Արարատյան դաշտավայրում 18 մետր խորությամբ անդունդ է առաջացել այն պատճառով, որ այնտեղ գործող ձկնաբուծական ընկերություններն իրենց այդ բիզնեսը զարգացնելու համար անխնա կերպով արտեզյան ջրեր են հանում:»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: