211652_close_icon
views-count1039 դիտում article-date 19:18 09-01-2024

Վաղն էլի նստելու եմ մեղադրյալի աթոռին․ Տաթևիկ Վիրաբյան

Տաթևիկ Վիրաբյանը գրում է․ «Էհ վաղը էլի նստելու եմ մեղադրյալի աթոռին, ասել է թե վաղը իմ եւ 10 հոգու հերթական դատական նիստն է։ Ամենաապսուրդը էն չի, որ ես էս աթոռին եմ հաճախ նստում այլ այն թե ինչի համար։

Ես գլուխս բարձր եմ գնում էս ամեն ինչին , որովհետեւ ինձ դատում են, որ ուզում եմ հայ մնալ, որ թուրքի հետ ախպերություն չեմ ուզում այլ բացառում եմ, որ համաձայն չէի Արցախի հանձնմանը։ Եթե էս ամենի համար ինձ տանեն էլ մինչեւ մահվան սյուն ես գլուխս բարձր եմ գնալու, որովհետեւ իմ կյանքն առ ոչինչ է առանց հայրենիք, որովհետեւ իմ համար կա արժեք ու ես տեր եմ էդ արժեքին։

Հա հայրենիքը էդպես պիտի սիրեն ամեն-ամեն ինչից շատ ու վեր ... Դե ինչ մենք գնում ենք մեր պայքարին առանց կոտրվելու ... Դուք մեզ դատեք մենք ձեզ հետո կասենք)։

Արսեն Բաբայան, Ռուդիկ Դոլունց ձեզ ու մեզ հաղթանակ ...

Նորից շնորհակալ եմ, որ կողքիս եք լինելու վաղը ու ամենադժվար պայմաններում պաշտպանելու եք իմ ու Արցախցի տղաների իրավունքները»։

Նմանատիպ նյութեր