211652_close_icon
views-count22656 դիտում article-date 15:02 09-01-2024

Ավտովթար՝ Արարատի մարզում. Վեդի քաղաքում բախվել են Opel-ները. օպերատիվ են գործել ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Վեդի քաղաքում բախվել են 2 Opel: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր