69530 դիտում
17:56 12-04-2023
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Nissan Tida-ն ու 2 Opel Astra-ները. կա 5 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Կոտայքի մարզի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Արծվի թեւերի հարեւանությամբ, բախվել են են Nissan Tida ու 2 Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 3-ը՝ «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիովերն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի եւ դասակի հրամանատար Արմեն Ավետսիյանի գլխավորությամբ:
Երթեւեկությունը դարձել է միակողմանի, եւ տեղում ուժեղացված ծառայության են կատարում պարեկները, որպեսզի խցանում տեղի չունենա:
Օպերատիովերն ժամանել է նաեւ Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին Ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչներ Գրիգոր Դալլաքյանի եւ Էդիկ Զազյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 287+
287+