211652_close_icon
views-count43238 դիտում article-date 16:07 04-01-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Kia-ն ու Hyundai-ն. Kia-ն հայտնվել է մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Պարույր Սևակ - Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai և Kia մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բախման հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրին տեղադրված երկաթե ճաղավանդակին և մասամբ հայտնվել մայթին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գեղամ Վարոսյանի գլխավորությամբ։

Տեղում դեպքի վայրը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Զոհրաբյանն ու Տարոն Անտոնյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։

Ավտոմեքենանները ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին վաշտի պարեկներ Կարապետ Ատուրյան ու Արտյոմ Գասպարյանը տեղափոխեցին ՊԾ Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր