Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մկրտվել են 40 արցախցիներ
Դեկտեմբերի 30-ին՝ օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում կնքահայրությամբ Հարություն և Հովհաննես Ասլանյանների մկրտվեցին 40 արցախցի մեր հայրենակիցներ։ Այս մասին հաղորդում է News.am-ը։