Ալավերդի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում նշեցին Տյառընդառաջ տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ ` փետրվարի 13-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն` նվիրված Տյառընդառաջ տոնին:
Ժամերգությունը վարում էր Տեր Միքայել քահանա Շաղոյանը:
«Եկեղեցասեր երիտասարդաց միության» անդամները պատմեցին օրվա խորհրդի մասին, ինչից հետո եկեղեցու բակում տարվա Խաչքավոր Կարեն Հովհաննիսյանը վառեց ավանդական կրակը:
Տոնին մասնակցում էին Ալավերդու պարային խմբերը , Ժողգործիքների անսամբլը:
Ժամերգությանը ներկա էր Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:
Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի