1504 դիտում
19:35 03-04-2015
Զինվորները մկրտվել են Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցում
Ձեռամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի և 5-րդ բանակային զորամիավորման հոգևոր սպասավոր՝ Տ. Ենովք քահանա Եսայանի՝ Ջրվեժի Սուրբ Կաթողիկե Եկեղեցում տեղի ունեցավ 10 զինծառայողների մկրտություն: Մինչ արարողությունը՝ զորամասի հոգևոր սպասավորը անհրաժեշտորեն պատրաստել էր զինվորներին Եկեղեցու կարևորագույն և առաջին խորհրդին՝ մկրտությանը, բացատրելով խորհրդի կարևորությունը, ծիսակատարությունը և անհրաժեշտությունը:
Մկրտվող զինծառայողների կնքահայրերը իրենց հրամանատարներն ու ծառայակից ընկերներն էին, ովքեր Աստծու առաջ հանձն առան ամենայն պատասխանատվությամբ զբաղվել իրենց սանիկների հոգևոր դաստիարակությամբ: Արարողությանը մասնակցում էին զորամասի հրամանատարների տեղակալներ՝ փոխգնդապետ Արտակ Խումարյանը, փոխգնդապետ Հրայր Իկիլիկյանը, կապիտան Արկադի Վարդանյանը: Զինվորները ստացան մկրտության նոր անուններ՝ Պարգև, Գրիգոր, Հովնան, Հովհաննես, Նարեկ, Մարկոս, Միքայել, Մկրտիչ, Վարդան, Բագրատ: Խորհրդակատար Հայր Սուրբը շնորհավորեց մկտվողներին, մաղթելով ծառայողական հաջողություններ, ձեռքբերումներ և հարգանք ու սեր մեկը մյուսի նկատմամբ:
ՀՀ ՊՆ N զորամասի հոգևոր սպասավոր՝ Վոլոդյա սարկավագ Նաջարյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2181 դիտում
19:28 22-04-2016
Երևանից և Ստեփանակերտից 23 երեխա է մկրտվել Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում
1138 դիտում
13:19 31-12-2023
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մկրտվել են 40 արցախցիներ
Այս բաժնից
2173 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»
1048 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»