211652_close_icon
views-count15202 դիտում article-date 12:44 31-12-2023

Թոˊղ 2024 թվականին նույնպես Երևանի մետրոպոլիտենը արագ, անվտանգ ու անխափան մատուցի իր ծառայությունները սիրելի ուղևորներին․Բաբկեն Սեդրակյան

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծնունդյան տոների առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Ավարտին է մոտենում 2023 թվականը:

Դա ամեն մեկիս ապրած կյանքի մեկ տարին է` մեր նպատակների, արված ու չարված գործերի, երջանկության ու տխրության, հավատարմության ու նվիրումի, մարդկային պարզ ու շիտակ ցանկությունների խճանկարով:

Այսօր միասին փակում ենք Երևանի մետրոպոլիտենի պատմության ևս մեկ էջ՝ հաջորդին անցնելու վճռականությամբ, համոզված լինելով, որ այն ավելի լավն ու ավելի հաջողված է լինելու։

Թոˊղ 2024 թվականին նույնպես Երևանի մետրոպոլիտենը արագ, անվտանգ ու անխափան մատուցի իր ծառայությունները սիրելի ուղևորներին։

Շնորհավորելով գալիք Ամանորը և Սուրբ ծննդյան տոները` բոլորիդ մաղթում եմ առողջություն, հաջողություն ու լավատեսություն:

Թող 2024 թվականը ավելի համախմբի մեզ ու յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցություն, սեր եւ խաղաղություն բերի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Նմանատիպ նյութեր