1291 դիտում
18:48 30-12-2023
ՔՊ-ն խստորեն քննադատեց, բյուջեն չհաստատվեց, Գյումրու քաղաքապետը նեղացած հեռացավ․ aravot.am
Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի օրակարգի 9-րդ հարցը Գյումրու գլխավոր փաստաթղթի՝ բյուջեի հաստատումն էր, որի ժամանակ էլ թե՛ «Բալասանյան դաշինքի» հետ հուշագիր խզած ՔՊ-ի և թե՛ «Զարթոնք» խմբակցությունների ղեկավարների կողմից հնչեցին կոշտ քննադատություններ։ Բյուջեն չհաստատվեց, որից անչափ նեղվեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, գրում է aravot.am-ը։
Գյումրու քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը զեկուցեց, որ 2024 թվականի բյուջեի եկամտային մասը կկազմի 5 մլդ 767,7 մլն դրամ, ծախսային մասը կկազմի նույն թիվը, իսկ դոտացիան՝ 3 մլդ 522 միլիոն դրամ։ Ըստ Լենա Ջիլավյանի, դոտացիան 931 միլիոն դրամով ավելացրել են։
Սեփական եկամուտները կկազմի 2 միլիարդ 245, 7 մլն․ դրամ։
«Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Կարեն Սոսյանը ելույթ ունեցավ՝ ասելով․ «Գյումրու բյուջեն 5 միլիարդ է 2024 թվականին նախատեսած, Երևանի բյուջեն՝ 124 միլիարդ դրամ է, տարբերությունը տեսնում եք ինչքան զգալի է և խորը փիլիսոփայական վերլուծություններ հաստատ պետք չեն հասկանալու համար՝ ինչու է այսքան տարբերություն։
Ես կբերեմ համապետական ընտրությունների թվերը․ 2021 թվականին Երևանում ընտրություններին մասնակցել է 443 հազար մարդ, Գյումրիում մասնակցել է 47 հազար մարդ։ Այսինքն, եթե համեմատում ենք բյուջեով Երևանի մեկ շնչին բաժին ընկած բնակչի համար նախատեսված թիվը Գյումրիի հետ, ստացվում է, որ 2,2 անգամ Գյումրին ավելի քիչ բյուջե է նախատեսում, քան Երևանը։
Նվազագույնը Գյումրու բյուջեն պետք է լիներ 12,5 միլիարդ դրամ։ Մենք ուրախանում ենք, որ մեկ միլիարդով ավելացել է բյուջեն, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքի մեջ, մեկ միլիարդ ավելացել է, բայց 900 միլիոն խնդիր ունենք։ Հասկանում եմ, որ սա համապետական խնդիր է, բայց ուզում եմ հասկանալ՝ մենք ի՞նչ ենք արել այս խնդրի հետ կապված կամ ի՞նչ ենք անում։ 25 տարի, ինչքան ես հիշում եմ, անկախությունից այս կողմ ոչ մի տարածքային համաչափ զարգացում չենք տեսել, հեղափոխությունից հետո էլ չենք տեսել այս հինգ տարվա ընթացքում»։
Վարդգես Սամսոնյանը թվարկեց Գյումրիում իրականացված աշխատանքներն՝, ասելով, որ կառավարությունը ոչ ուղղակի տարբեր ծրագրերով գումար հատկացնում է։ Ըստ նրա, եթե իր թվարկած ծրագրերի արժեքը գումարեն, կստացվի այդ 12 միլիարդ դրամը, թեև ցանկալի է, որ Գյումրին հենց այդքան բյուջե ունենար։ Նա թվարկեց նաև Գյումրիի կարիքները՝ նշելով, որ միանգամից լուծել հնարավոր չէ, կառավարությունն այդքան գումար չունի։
«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը ևս ելույթ ունեցավ՝ խոսելով թափառող շների խնդրից, քննադատեց, որ խնդիրը կա ու չի լուծվում։ «Մենք տարիներ շարունակ փողը, որ տվել ենք կազմակերպություններին ստերջացման համար՝ 30 միլիոն, 40 միլիոն, մենք լրացուցիչ գործիքակազմ չենք կիրառել, որպեսզի էդ խնդրի լուծման իրական արդյունքը ստանանք։ Եվ միաժամանակ այնպիսի իրավիճակ է ստացվել, որ մութ տարածքում դու փողեր ես տալիս, որովհետև պարզ ասեմ՝ մասնագետներն ինչ են ասում․ տվյալ կազմակերպությունները, որ տարիներ շարունակ շահում են, իրենք բիզնես ծառայություններ են, իսկ շունը բիզնես ծառայության համար արդյունք է և ինչո՞ւ իրենք պիտի շահագրգռված լինեն, որ այս ամենը չշարունակվի», -ասաց բանախոսը։ Նա նաև նշեց, որ նույնիսկ թափառող շների հստակ քանակը Գյումրիում չգիտեն։ Ըստ Վարդևան Հակոբյանի, ստերջացման գործընթացը ճիշտ չի կազմակերպվում։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1453 դիտում
17:10 06-05-2024
«Շատ լավ գիտեմ՝ ինչ է եղել». Վիլեն Գաբրիելյանը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
5305 դիտում
09:33 14-09-2017
Գորիսի արդեն նախկին քաղաքապետը ավագանու նիստից հետո նեղացած հեռացել է. «Ժամանակ»
1294 դիտում
12:35 29-05-2019
Ազգային ժողովի նիստերի օրակարգը չհաստատվեց
Այս բաժնից
670 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
643 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
526 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել