1495 դիտում
17:10 06-05-2024
«Շատ լավ գիտեմ՝ ինչ է եղել». Վիլեն Գաբրիելյանը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մեր իրավապահներն իրենց գործառույթներն են իրականացնում, բացահայտումներ են անում, մրդկանց մեղադրանքներ են առաջադրում, կալանավորում են. ի դեպ, այդ մեղադրանքները շատ հստակ են ու ինչքան էլ տակը գրենք անմեղության կանխավարկածի կարեւորության մասին, այնուամենայնիվ, կարծում եմ՝ դա պատշաճ չի պահպանվում: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Գաբրիելյանը:
«Մենք մարդկանց դավաճանի մեղադրանք ենք առաջադրում: Ոչ միայն այդ մարդիկ են հանրային պարսավանքի ենթարկվում, այլ նաեւ իրենց ընտանիքի անդամները, երեխաները: Մեկին դավաճանի հոդվածով կալանավորում ենք, հետո ազատում ենք, բայց քանի որ դավաճանի դեպքերի գրեթե բոլոր գործերով կա մեկ այլ հոդվածով քրեական գործ, ի վերջո սանկիցաներ ենք կիրառում այլ քրեական հոդվածներով:
Մի հետաքրքիր տեղեկություն տամ, տիկին դատախազ. Դավաճանների գործով մի քրգործ կա, որով շուրջ 17 հոգի մեղադրվել է, կալանավորվել է, ներկայումս 17-ից մեկն է կալանքի տակ ինքնախոստովանականով: Որքանով ես տեղյակ եմ, այդ 17-ից 16-ը ունեցել են վարձու պաշտպան, իսկ այդ մեկը հանրային պաշտպան է ունեցել»,-ասաց պատգամավորը:
Նա անդրադարձավ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործին, (Վիլեն Գաբրիելյանը Դավիթ Տոնոյանի բարեկամն է-խմբ). «Դավիթ Տոնոյանի նկատմամբ գործը հարուցվել է 2021-ի ապրիլին, եւ այստեղ կարեւոր է սիմվոլիզմը: 2021-ի սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել բացահայտումների վերաբերյալ, սեպտեմբերի 25-ին մարդիկ կալանավորվել են այս գործի շրջանակներում:
Ձեր ներկայիս տեղակալ, այն ժամանակ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը թե մասնավոր զրույցների ժամանակ, թե հաշվետվություն ներկայացնելիս մեզ հավաստիացրել է, որ տնտեսական հանցագործությունների պարագայում պետության առաջին շահագրգռվածությունը վնասները վերականգնելն է: Այս գործի շրջանակում ինձ համար շատ հետաքրքիր է, որ դեռեւս 2022-ի մարտին հայտարարություն է տարածվել, որ սույն քրգործով մեղադրվող Դավիթ Գալստյանը վնասը վերականգնել է, բայց նույն տրամաբանությամբ, էդ ո՞նց է վերականգնել, որ թիվը չի երեւում հաղորդումների մեջ: Չնայած, ես շատ լավ գիտեմ՝ ինչ է տեղի ունեցել:
Այս գործով 7 մեղադրյալ է եղել, որից միայն մեկն է կալանավորված: Այդ տեսանկյունից, կխնդրեմ դատավորի կողմից վերջին մերժված միջնորդությունը կարդաք, որտեղ ունիկալ հիմնավորումներ կան: Մասնավորապես, առ այն, որ քանի որ Դավիթ Տոնոյանը ՌԴ-ից փաստաբան է ներգրավել, հնարավորություն կա, որ ՌԴ փախչի, եթե խափանման միջոցը փոխվի: Նույն կերպ կարելի է ասել, որ քանի որ Ղազախստանում է ծնվել, կարող է շատ հանգիստ Ղազախստան փախչել»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1183 դիտում
09:45 09-02-2023
Վիլեն Գաբրիելյանը դիմել է իշխանությանը՝ Դավիթ Տոնոյանի նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով․ «Ժողովուրդ»
2986 դիտում
10:23 18-01-2015
Վիլեն Գաբրիելյանը լքեց հիվանդանոցը. Aravot.am
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին