1339 դիտում
12:35 29-05-2019
Ազգային ժողովի նիստերի օրակարգը չհաստատվեց
ՀՀ ազգային ժողովի 2019-ի մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը չհաստատվեց քվորում չլինելու պատճառով: «[url=https://armenpress.am/arm/news/976473.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ հերթական նիստերի օրակարգի նախագծերի երկրորդ բաժինն ընդունելու հարցը քվեարկության դրվեց և ստացավ 61 կողմ ձայն:
Որոշումը չընդունվեց: Անհրաժեշտ էր 66 կողմ ձայն:
Նախքան դա ԱԺ-ն քննարկեց ու քվեարկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած նախագծերը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկեր 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ նախագծեր:
Նմանատիպ նյութեր
715 դիտում
19:11 19-07-2023
Դատավորների ընդհանուր ժողովի նիստը հետաձգվեց, օրակարգը՝ չհաստատվեց
1336 դիտում
18:48 30-12-2023
ՔՊ-ն խստորեն քննադատեց, բյուջեն չհաստատվեց, Գյումրու քաղաքապետը նեղացած հեռացավ․ aravot.am
Այս բաժնից
2068 դիտում
13:59 05-02-2025
Հայտնի է՝ ովքեր են այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածները. ArmLur.am
2080 դիտում
12:22 05-02-2025
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ