1483 դիտում
14:16 25-12-2023
ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ. վիճակը հանրապետության ճանապարհներին՝ 13։30-ի դրությամբ
Հարգելի քաղաքացիներ‚ վերջին օրերին տեղացած առատ ձյան‚ սաստիկ բքի ու ցածր տեսանելիության պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրապետության մի շարք ավտոճանապարհներին։
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Մեղրիի և Սպիտակի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կոչ ենք անում խուսափել նշված ուղղություններով երթևեկելուց։
Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով շուրջօրյա գործող 010 562533 հեռախոսահամարով։
Խնդրում ենք ճանապարհ դուրս գալուց առաջ նախապես ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը։

Նմանատիպ նյութեր
1444 դիտում
09:30 25-12-2023
Ձյուն, մերկասառույց․ վիճակը հանրապետության ճանապարհներին՝ 9։00-ի դրությամբ
1386 դիտում
17:24 12-01-2015
Ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
2566 դիտում
23:08 10-02-2015
Ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Այս բաժնից
367 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
391 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները