211652_close_icon
views-count2395 դիտում article-date 23:08 10-02-2015

Ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի Ամասիայից Զարիշատ գյուղ տանող ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Հրազդան-Սևան ճանապարհին առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր