211652_close_icon

Ձյուն, մերկասառույց․ վիճակը հանրապետության ճանապարհներին՝ 9։00-ի դրությամբ

views-count1585 դիտում article-date 09:30 25-12-2023
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի 
տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր