211652_close_icon
views-count1250 դիտում article-date 16:40 24-11-2014

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո կանցկացվի

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ՝ ս. թ. նոյեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Համերգային ծրագիրը կներկայացնի Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան:

Նմանատիպ նյութեր