4927 դիտում
20:59 26-01-2022
Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 80֊ամյակին նվիրված հանդիսավոր երեկոն
Սերգո Երիցյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երեկ Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թառրոնում կայացած Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 80֊անյակին նվիրված հանդիսավոր երեկոն դրական արձանքներ ունի։
Վկայությունը լեփլեցուն դահլիճն էր, մարդկանց ծափողջույնները։ Իսկ դահլիճից բոլորը ոգևորված դուրս եկան` ասելով, որ մեծերին նման բարձր գնահատանքի պետք է արժանացնել։ Եվ այն իրողությունը, որ հայ երգարվեստի մեծություն Հովհաննես Չեքիջյանը իր ղեկավարած պետական ակադեմիական երգչախմբով եկել էր ողջունելու ու անկեղծ շնորհավորելու իր կրտսեր արվեստակից ընկերոջը, վկայություն էր Ռուբեն Մաթևոսյանի նկատմամբ մեծ հարգանքի։
Իրար հաջորդող կատարումներին նվագակցում էին երկու հանրաճանաչ` Հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ և Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագախմբերը`մեծ խորություն ու տարածություն տալով կատարումներին։ Իսկ Ռուբեն Մաթևոսյանի երգացանկի երգերը կատարում էին նրա կրտսեր գործընկերները` Ռիմա Սարիբեկյանը, Գևորգ Չաքմանյանը, Արթուր Իսպիրյանը, Լեյլա Սարիբեկյանը, Նունե Եսայանը և ուրիշներ։
Հայաստանի վաստակավոր արտիստ Նունե Եսայանը երգարվեստի մեծ վարպետի հասցեին բարեմաղթանքի խոսքեր հնչեցրեց` առաջին հերթին ցանկանալով երկար տարիների կյանք և ստեղծագործություն։ Իսկ Ռուբեն Մաթևոսյանը, հաշվի չառնելով իր տարիքը, շարունակում է ստեղծագործել, և այսօր նրա ձայնագրությունների թիվը Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում անցնում է 900֊ից։
Եվ պատահական չէր, որ Ռուբեն Մաթևոսյանը ոչ միայն շնորհակալության խոսքեր հնչեցրեց, այլև խոստացավ, որ շարունակելու է հարստացնել իր կատարումները և երգացանկը։
Երեկոյի կազմակերպիչները ձգտել էին ներկայացնել Ռուբեն Մաթևոսյանի երգարվեստի բազմազանսւթյունը`հատվածներ ընտրելով նրա երգերից, որը ևս տեսագրության տեսքով ձգտել ենք Ձեզ փոխանցել։
Երգի տեսագրության տեսքով ներկայացնում ենք նաև Ռոբերտ Ամիրխանյանի ինքնատիպ ողջույնը Ռուբեն Մաթևոսյանին։ Իսկ Նարա Շլեպչյանի դեպքում դա ջերմ ու անկեղծ խոսք է ու դարձյալ տեսագրության միջոցով։ Իսկ երեկոյի ամեն մի պահ իր Մաթևոսյանական էությունը և ջերմ լիցքերը ուներ։ Թերևս, այստեղ կազմակերպիչները` Հանրային ռադիոն, Հանրային հեռուստատեսությունը, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը, հոգ էին տարել, որ Ռուբեն Մաթևոսյանի հոբելյանը հայկական ժողովրդական երգարվեստի տոնի վերածվի, ինչը և տեսանք երեկ երկրի գլխավոր երաժշտական դահլիճում»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց