211652_close_icon
views-count1000 դիտում article-date 14:59 23-12-2023

Մեկնարկել է ՀՖՖ հերթական 24-րդ ժողովը․ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ղազարյանի հիշատակը

Դեկտեմբերի 23-ին ՀՖՖ գրասենյակում մեկնարկել է ՀՖՖ հերթական 24-րդ ժողովը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ժողովի օրակարգում ընդգրկված է 14 հարց, որոնց թվում է նաև ՀՖՖ նախագահի ընտրությունը:

Ներկաները ժողովի հիմնական օրակարգին անցնելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին օրերս կյանքից հեռացած «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանի հիշատակը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ, ֆեդերացիայի առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանը կյանքից հեռացել է դեկտեմբերի 19-ին։

Նմանատիպ նյութեր