1471 դիտում
12:48 24-04-2015
Գյումրիում մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը
Այսօր՝ ապրիլի 24-ին, Գյումրիի Բագրատունյաց այգում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողի բացումը, որին մասնակցեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, հուշակոթողի հեղինակ, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը և բարերար Արթուր Անտոնյանը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, որից հետո տեղի ունեցավ հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում նշեց, որ այս հուշարձանը գյումրեցիների երախտիքի տուրքն է միլիոնավոր անմեղ զոհերի անմեռ հիշատակին՝ խորհրդանշելով ոչ միայն մեր ազգի անցյալը, այլև՝ ներկան և հավատը ապագայի հանդեպ: Տեղի ունեցավ նաև հուշակոթողի օրհնության կարգ:
Նմանատիպ նյութեր
1070 դիտում
13:22 18-08-2022
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիշատակը
Այս բաժնից
958 դիտում
21:48 22-01-2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Ավինյան
868 դիտում
21:35 22-01-2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել