211652_close_icon
views-count14342 դիտում article-date 13:00 23-12-2023

Ավտովթար՝ Երևանում. Ժողինստիտուտի դիմաց բախվել են Nissan Tida-ն, Nissan Altima-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Նալբանդյան-Ա. Իսահակյան փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի Ժողինստիտուտի դիմաց բախվել են 64-ամյա Արմենակ Գ.-ի վարած Ford Transit, 29-ամյա Նարեկ Կ.-ի վարած Nissan Altima մակնիշի և 22-ամյա Արմեն Գրիգորյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Տ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Բադալյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, ովքեր հետաքրքրասեր վարորդներին հեռացրել են վթարի վայրից, ինչի շնորհիվ խցանում տեղի չի ունեցել:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վիկտոր Սարգսյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր