211652_close_icon
views-count1006 դիտում article-date 20:31 22-12-2023

ՆԳ, Արդարադատության նախարարությունները և ԵՄ պատվիրակությունը ամփոփում են ՄԻՊ աշխատանքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Միքայել Խաչատրյանը և Միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Շանթ Աբու Շամը դեկտեմբերի 19-ին մասնակցել են «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Միջոցառման շրջանակներում ներկայացնվել են տարվա ընթացքում իրականացված գործողությունների արդյունքները և 2024 թվականի ընթացքում համագործակցության ոլորտներն ու առաջնահերթությունները։

Պաշտպանի ներկայացուցիչներն անդրադարձել են տարվա ընթացքում ՄԱԿ-ի՝ UNDP-ի, UNICEF-ի, UNFPA-ի, UNHCR-ի և այլ կառույցների հետ ծրագրային համագործակցությանը։ Միքայել Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցելու համար։

Նիստին մասնակցել են նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Եվրամիության պատվիրակության, Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ։

Եվրոպական Միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի կառույցների կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի նպատակն է աջակցել պետական մարմինների` արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգին։

Նմանատիպ նյութեր