2057 դիտում
18:10 11-07-2015
Հայաստանի և Վիետնամի մշակույթի նախարարությունները կհամագործակցեն
Այսօր` հուլիսի 11-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության փոխնախարար Վունգ Դույ Բիենի հետ: Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կողմերը ստորագրել են Վիետնամի սոցիալիստական հանրապետության մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության նախարարության եւ Հայաստանի Հանրապեության մշակույթի նախարարության միջեւ մշակույթի ոլորտում 2015-2018 թթ. համագործակցության մասինծրագիրը:
Շեշտելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության կայունության և դինամիկ զարգացման կարևորությունը, հատկապես ապրանքաշրջանառության ծավալային աճը, ՀՀ մշակույթի նախարարը նշել է, որ «Հայաստանի Հանրա-պետության մշակույթի նախարարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև մշակույթի բնագավառում 2015-2018 թթ. համագործակցության մասին» փաստաթղթի ստորագրումը ավելի սերտ համագործակցության հնարա-վորություն կընձեռի:
Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնելով «Մշակութային քաղաքականություն. Քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը Ետ-2015» զարգացման օրակարգում համաժողովի հրավերն ընդունելու համար, առաջարկել է սերտորեն համագործակցել UNESCO-ի ծրագրերի շրջանակում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Վիետնամը 1972 թվականին Փարիզում ընդունված Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ է:
Վունգ Դույ Բիենը շնորհակալություն հայտնելով հրավերի համար` ընդգծել է, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է, ունի հարուստ մշակույթ, իսկ հայ ժողովուրդը` ջերմ է եւ հյուրընկալ:
Հասմիկ Պողոսյանն առաջարկել է մշակութային արժեքների պահպանման և խթանման ոլորտներում համագործակցություն` փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպում, համագործակցություն կինոյի, ոլորտում, փոխադարձ մշակույթի օրերի կազմակերպում, ինչպես նաև երկու երկրներում կազմակերպվող արվեստին նվիրված սեմինարներին, դասընթացներին, միջոցառումներին փորձագետների մասնակցություն:
ՀՀ մշակույթի նախարարը կարևորել է երկու երկրների արվեստագետների ակտիվորեն համագործակցությունը` մասնակցություն երկու երկրներում անցկացվող կինո և երաժշտական փառատոներին, մրցույթներին, բիենալեներին և ցուցահանդեսներին:
Նմանատիպ նյութեր
16765 դիտում
09:08 18-05-2018
Մշակույթի և սփյուռքի նախարարությունները կլուծարվե՞ն. «Փաստ»
Այս բաժնից
517 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
541 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները