Ցաղաց քար հազարամյա վանական համալիրն առաջին ձյան հետ դառնում է անհասանելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ցաղաց քար վանական համալիրը գտնվում է պատմական Սյունիք աշխարհում, այժմյան Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից 6-7 կմ հեռավորության վրա։
Այն կառուցվել է Բագրատունյաց թագավորության շրջանում (984-1029 թթ․) և եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն, որտեղ սովորել են նկարչություն, ուսումնասիրել գիտություններ, կարդացել են ու գրել գրքեր։
Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սբ․Կարապետն է, որը վերանորոգվել է 2013 թվականին, սակայն այսօր նրա մասին տեղադրված հուշատախտակը դարձել է անընթեռնելի։
Ցաղաց քարը եղել է իր ժամանակի հոգևոր-մշակութային և գիտական կենտրոններից մեկը, սակայն այսօր դժվարամատչելի է ու գրեթե անհասանելի։ Դժվար է հավատալ, որ 1000 տարի առաջ այստեղ կյանքը եռում էր, իսկ այսօր մարդիկ անգամ չեն կարողանում մոտ գալ եկեղեցուն։
Համեմատաբար տաք եղանակին, Արտաբույնք գյուղից դեպի Ցաղաց քար տանող 6-7 կիլոմետրանոց բարձունքը կարելի է հաղթահարել միայն հզոր ամենագնացներով ու բեռնատարներով, իսկ առաջին իսկ ձյան գալու հետ, ճանապարհն անանցանելի է դառնում նաև նրանց համար։
Ոտքով ճանապարհը կարելի է անցնել 2-3 ժամում։
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի