211652_close_icon

Հազարամյա կաղնին տնկել է Վարդան Մամիկոնյանը․ կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր․ Նիկոլ Փաշինյան

views-count1657 դիտում article-date 22:44 29-04-2023
Ավանդության համաձայն՝ այստեղ հազարամյա կաղնին տնկվել Է Վարդան Մամիկոնյանի կողմից։ Կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր։

Ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել Ակնաղբյուրից․

«Հարգելի հայրենակիցներ, այսօր այցելեցի Իջեւան համայնքի Ակնաղբյուր բնակավայր: Կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր, որտեղ կա մի ուխտատեղի. ավանդության համաձայն՝ այստեղ հազարամյա կաղնին տնկվել Է Վարդան Մամիկոնյանի կողմից: Նախորդ դարի կեսերին կաղնին թեքվել է, որի փոխարեն մարշալ Հովհաննես Բաղրամյանը տնկել է նոր կաղնիներ:

Միաժամանակ, Ակնաղբյուրում ծանոթացա 3 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, որոնք կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում»: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր