211652_close_icon

Մինչ Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփին ասում էր, թե Հայաստանում ճանապարհներն ավելի լավն են, Տիգրան Ավինյանի ոչ սրտացավ աշխատանքի արդյունքում Նուբարաշենից Արարատի մարզ տանող ճանապարհը տևական ժամանակ է՝ դարձել է պատուհաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2452 դիտում article-date 19:30 10-09-2025
Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ այցելել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել էր, թե Հայաստանի ճանապարհները ավելի լավն են Վաշինգտոնի ճանապարհներից։

Այն, որ Հայաստանում վերջին տարիներին ճանապարհաշինարարական ոլորտում հսկայական առաջընթաց կա, դա ակնհայտ է։ Բայց, ցավոք, կան կարևորագույն ճանապարհներ, որոնք Երևանը կապում են մարզերի հետ, գտնվում են ամենավատ, վտանգավոր ու ճանապարհատրանսպորտային պատահարներով հարսուտ հատվածներում։

SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ և տեսանյութեր է հրապարակել, թե ինչպիսի վիճակում է գտնվում Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածը, որտեղ ճանապարհի նստվածքն արդեն այնքան է մեծացել, որ մեկ մեքենա հազիվ է կարողանում անցնել։

Ամեն անգամ հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանը խոստանում է, որ աշխատանքները կսկսեն, իսկ Նուբարաշենի թաղապետ Անդրանիկ Գասպարյանն էլ ճանապարհի այդ հատվածից կհեռացնի մի քանի տոննա աղբը, մինչդեռ ճանապարհն էլ ավելի է նեղանում նստվածքի պատճառով, իսկ աղբն էլ ոչ թե հեռացվել է, այլ տրակտորով, ինչպես ժողովուրդն է ասում, բրդել, լցրել են ձորը, մի մասն էլ այրել են։

Ստացվում է, որ Նուբարաշենի թաղապետը արհամարհած ունի Երևանի քաղաքապետի հանձնարարականը, աղբը չի հեռացրել, մի բան էլ Երևանի քաղաքապետարանին տեղեկացրել է, որ ամեն ինչ «օկեյ» է։

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, այդ ճանապարհահատվածում, որը Երևանը կապում է Արարատի և Կոտայքի մարզերի հետ, քանի որ ճանապարհը Երևանից տանում է դեպի Գառնի, Բարձրաշեն, հերթական ավտոմեքենան է կողաշրջվել գիշերը։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել։ Եթե առաջիկա օրերին խնդիրը չկարգավորվի, կա վտանգ, որ ճանապարհի նստվածքը էլ ավելի է խորանալու ու երթևեկությունը ընդհանրապես հնարավոր չի լինի այնտեղ իրականացնել։

Այս անգամ գոնե Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանը սրտացավ մոտեցում ցուցաբերի ու Երևանն Արարատի ու Կոտայքի մարզերին կապող, ժողովրդի կողմից «ճանապարհային երակ» անունն ստացած վտանգավոր այդ հատվածում ասֆալտապատում իրականացնեն, հակառակ դեպքում չի բացառվում ճանապարհի վատ վիճակի մասին տեղեկանա նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր