1066 դիտում
18:43 22-12-2023
ՏԿԵ նախարարն Էներգետիկի օրվա առթիվ շնորհակալագրեր է հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների
Դեկտեմբերի 22-ը ՀՀ-ում նշվում է որպես Էներգետիկի օր, որի առթիվ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին համակարգի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ, աշխատակիցներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ողջունելով և շնորհավորելով էներգետիկայի ոլորտի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, բարձր է գնահատել ոլորտի դերն ու նշանակությունը երկրի տնտեսական կառուցվածքում։
«Ոլորտում բավականին մեծ ծավալով աշխատանքներ են իրականացվում, որոնց ուղղությամբ մենք, իհարկե, և հաջողություններ ունենք, և ունենք ծրագրեր, որոնք կամ դանդաղ են ընթանում, կամ իրականացման տեմպը բավարար չէ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ մասնագիտական տոնը նաև առիթ է՝ տեսնելու և հիշելու այն ծրագրերը, որոնք իրականացման ընթացքում չեն, ինչու կան նման խնդիրներ և ինչ պետք է արվի համատեղ ուժերով դրանց ընթացքն ապահովելու կամ արագացնելու համար։
Ըստ գերատեսչության ղեկավարի, այնուամենայնիվ, մի շարք ուղղություններով բավականին մեծածավալ աշխատանքներ կան։
«Ոլորտ մեծ փոփոխություններ է նաև ապրում էներգետիկ շուկայի հետ կապված, ինչպես նաև ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման և նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքների առումով, որը մեծ հաշվով միայն ատոմակայանին չի առնչվելու»,-մանրամասնեց Սանոսյանը։
Նա գոհացուցիչ համարեց վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգիայի ուղղությամբ աշխատանքների արդյունքը։
«Այստեղ մի կողմից կառավարության կողմից վարվող խրախուսող քաղաքականությունը տալիս է իր արդյունքը, բայց մյուս կողմից մենք նորմատիվային, տեխնիկական և այլ առումներով որոշակի խնդիրների ենք բախվում և ինչքան էներգետիկ հաշվեկշռում արևային էներգիայի ծավալը մեծանում է այնքան, կարծես, այդ խնդիրները տեսանելի են դառնում, ինչը ենթադրում է, որ մենք և գործընկերները միասին պետք է փորձենք այդ նորմատիվ դաշտը համահունչ փոխել կամ այլ կերպ ձևակերպել, նոր մտքեր կամ գաղափարներ, օրենսդրական լուծումներ գտնել, որոնք կբերեն այդ համահունչ զարգացմանը»,-ավելացրել է նախարարը՝ կարևորելով համատեղ աշխատանքը՝ ոլորտում արձանագրված բավականին մեծ զարգացման մեջ։
«Կա համատեղ, միասնական մեծ թիմային աշխատանք և նաև շատ խնդիրներ լուծվում են դրա արդյունքում»,-ընդգծեց Սանոսյանը՝ շեշտելով, որ բավականին մեծ ընդգրկմամբ համակարգի աշխատակիցներն իրենց մասնագիտական դերակատարումն ու գիտելիքներն են ներդնում ոլորտի զարգացման գործում։
ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի խոսքով՝ ոլորտում տարվա գլխավոր ձեռքբերումը համարեց ազատ շուկայի կայացումը։
«Մենք արդեն փաստել ենք, որ ազատ և արդար գնագոյացումն այլևս կայացած է Հայաստանի Հանրապետությունում»,-նշեց նա։
Էներգետիկի օրվա առթիվ՝ ՏԿԵ նախարարը շնորհակալագրերով է պարգևատրել ոլորտի մի խումբ աշխատակիցների։

Նմանատիպ նյութեր
1458 դիտում
18:15 22-12-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը` էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ
1566 դիտում
12:36 22-12-2020
Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Էներգետիկի օրվա առթիվ
1045 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ
Այս բաժնից
901 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ