211652_close_icon

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը` էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ

views-count1638 դիտում article-date 18:15 22-12-2015
Էներգետիկայի ոլորտի հարգելի աշխատակիցներ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ: Էներգետիկայի բնագավառը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկն է և ոլորտի հետագա զարգացումը գտնվում է մեր անմիջական ուշադրության կենտրոնում: ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Սիրելի էներգետիկներ, Վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ հետագայում ևս հաջողությամբ կիրականացնեք ձեր առջև դրված խնդիրներն ու կնպաստեք Հայաստանի էներգետիկայի ոլորտի հետագա զարգացմանը: Մաղթում եմ ձեզ աշխատանքային հետագա հաջողություններ, առողջություն և ընտանեկան ջերմություն:

Նմանատիպ նյութեր