14903 դիտում
11:12 19-12-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել «Տրանսիմպէքս» ՍՊԸ-ին պատկանող Volkswagen-ում. օպերատիվ են գործել հրշեջները և Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արման Գրիգորյանն ու Հակոբ Կարապետյանը:
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են Volkswagen-ում առաջացած կրակը:
Պարզվել է, որ մեքենան կայանված է եղել Արամի փողոցի թիվ 42 հասցեի հարևանությամբ, ավտոմեքենան պատկանում է «Տրանսիմպէքս» ՍՊԸ-ին:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածեր չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Հրդեհը հրշեջները մեկուսացրել, ապա մարել են:
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Նորայր Նասիրյանն է, ով մինչ հրշեջների ժամանումը կանխել է կրակի տարածումը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+