211652_close_icon

Մայթ մաքրող 50 նոր տեխնիկա ենք բերել․ Կամո Արեյանը զեկուցեց Ավինյանին

views-count1006 դիտում article-date 10:41 18-12-2023
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր խորհրդական Կամո Արեյանից հետաքրքրվեց՝ թե տեխնիկական բավարարո՞ւմ է, որ ձյուն մաքրենք։

Արեյանը զեկուցեց, որ նախապես պատրաստ է եղել ձնամաքրման տեխնիկան:

«Ճանապարհները մշակվել են, որևէ խնդիր չենք ունեցել: 50 միավոր մայթ մաքրող նոր տեխնիկա ենք բերել և բաշխել վարչական շրջաններին, 760 հոգանոց անձնակազմը նաև մաքրման աշխատանքներով կզբաղվեն»,- մանրամասնեց նա։

Ավինյանն էլ նշեց, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել նաև մայթերը: 

Նմանատիպ նյութեր