Համաքաղաքային շաբաթօրյակի աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը
Երևանում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մաքրվել է «Հաղթանակ» զբոսայգու տարածքը:
Սանմաքրման աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Աշխատանքներին մասնակցել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, պետական այլ կառույցների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Շաբաթօրյակի մասնակիցները ապահովված են եղել աղբահավաք պարկերով, ձեռնոցներով, բահերով և անհրաժեշտ այլ պարագաներով: Կատարված աշխատանքների արդյունքում զբոսայգու ճեմուղիները, կանաչ գոտիներն ու հանրային օգտագործման այլ տարածքներ բերվել են պատշաճ տեսքի: